«Անկեղծ» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է փարթամ կուրծքը

22:47   13 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը շարունակում է խենթացնել իր երկրպագուներին: 37-ամյա հայազգի հեռուստաաստղը ժամ առ ժամ համալրում է կրքոտ լուսանկարների շարքն Instagram-ի էջում՝ ներկայանալով մեկը մյուսից շքեղ, ու յուրահատուկ լուքերով:

Այնուամենայնիվ, շատերը կհամաձայնեն, որ Քիմի ամենաաղմկահարույց հանդերձանքները նրանք են, որոնք հնարավորինս քիչ բան են թաքցնում: Դե ինչ, հետեւորդները կարող են ուրախանալ. գեղեցկուհին ներկայացել է թափանցիկ բլուզով:

Քիմը հերթական լուսանկարն է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, սակայն նրան շատերը կնկատեն լուսանկարին երկրորդ անգամ նայելուց հետո: 



Քիմը յուրահատուկ մետալիկ երանգի կիսաշրջազգեստով ու բլուզով է: Ոմանց դուր չի եկել Քիմի այս լուքը, նրանցից մեկն անգամ նրան «ՌոբոՔիմ» է անվանել:



Իսկ հայուհին մեկնաբանել է հրապարակումն այսպես. «Ամառ 3018»:  Հավանաբար հեռուստաաստղը նկատի ունի, որ հենց հիմա կարող է թելադրել՝ ինչպիսին պետք է լինի նորաձեւությունը մեկ հազարամյակ հետ:

Ի դեպ, ավելի վաղ Քիմը ներկայացրել էր ջերմ ընտանեկան լուսանկար: Դրանում Քիմը գրկել էր Նորթին: Հիմա փոքրիկը 5 տարեկան է, իսկ Քիմի տեղադրած լուսանկարն արխիվային էր:



© NEWS.am STYLE