Տատիկը մայրացել է. Լերա Կուդրյավցեվան դուստր է լույս աշխարհ բերել

23:15   13 օգոստոսի, 2018

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեվան դուստր է լույս աշխարհ բերել նախկին հոկեիստ Իգոր Մակարովից:

Վերջինս առաջին անգամ է հայր դարձել, մինչդեռ Լերան արդեն որդի ունի առաջին ամուսնությունից, որն էլ իր հերթին հասցրել է Լերային տատիկ դարձնել:

47-ամյա հաղորդավարուհին ջերմ լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում, որում բռնել է փոքրիկ դստեր ոտքը: «Աղջնակս», - մեկնաբանել է սիրառատ լուսանկարը հաղորդավարուհին:



Ի դեպ, լուսանկարը հիշեցնում է Քայլի Ջենների ու Սթորմիի հայտնի լուսանկարը, որը մեծ տարածում էր գտել համացանցում:



Լերան եւ Իգորն արդեն 5 տարվա ամուսիններ են, ու չնայած նրան, որ Լերան սիրելիից մեծ է 16 տարով, զույգը երջանիկ է:



© NEWS.am STYLE