Սոֆի Մխեյանը պարծեցել է սլացիկ ոտքերով (ֆոտո)

23:53   13 օգոստոսի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանը հաճախ է Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ուրախացնում նոր, գայթակղիչ լուսանկարներով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա առօրյայի ամենահետաքրքիր պահերը:

Այս անգամ Սոֆին հրապարակել է լուսանկար, որում ցուցադրել է մարզումներից մի հատված: Լուսանկարում Սոֆին մարզում է ոտքերը: Նկատելի է նաեւ նրա արեւայրուքը:



Երհչուհին լուսանկարը հեշթեգների միջոցով մեկնաբանել է՝ գրելով. «Սեւուկ մարմնում առողջ հոգի», «ինչպես ասում են՝ նո ֆիլտր»:

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել ամառային, ծովափնյա հանգստից: Իր տեղադրած լուսանկարում նա հանդես էր եկել լողազգեստով:

Գայթակղիչ այդ լուսանկարը Սոֆիի կողմից մեկնաբանված չէր:





© NEWS.am STYLE