Արփի Գաբրիելյանը ցույց է տվել քրոջը

10:41   14 օգոստոսի, 2018

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:

Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում կրկին հմայիչ լուսանկար է հրապարակել: Լուսանկարում նա քրոջ՝ Անիի հետ է: Քույրերը գտնվում են Բեռլինում: Հմայիչ ու ջերմ լուսանկարին կից հաղորդավարուհին շնորհավորել է քրոջ ծննդյան օրը՝ գրելով.

«Շնորհակալ եմ մամային ու պապային, որ ծնվել ես, շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը, ու շնորհակալ եմ Նարեկին, որ երջանիկ ես իմ Անի շնորհավոր ծնունդդ»:

Նշենք, որ ավելի վաղ Արփին Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որում հանդես էր եկել կարճ կիսատաբատով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը, եւ ամառային, երկար վերնաշապիկով: Հրապարակումը Արփիի կողմից մեկնաբանված չէր:



© NEWS.am STYLE