«Սիրահարված կինը փայլում է յուրաքանչյուր ադամանդից էլ վառ». Կրքոտ Լիլի Մորտոն՝ խորը դեկոլտեով զգեստով

11:08   14 օգոստոսի, 2018

Սկանդալային այս շիկահեր գեղեցկուհին չի վախենում քննադատություններից ու իր հանդեպ վատ մեկնաբանություններից, քանի որ գրեթե ամեն օր Լիլի Մորտոն միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ կառուցվածքը:

Այսօր եւս բացառություն չէ: Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը կրկին խոսել է սիրո, սիրահարված կնջ մասին: Նա ռուսերեն լեզվով գրել է.

«Սիրահարված կինը փայլում է յուրաքանչյուր ադամանդից էլ վառ»:

Հիշեցնենք, որ օրերս սկանդալային շիկահերը մերկացրել էր կուրծքը: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը կրկին խոսել էր սիրո, սիրած էակի համար խենթանալու մասին: Նա ռուսերեն լեզվով գրել էր.

«Շրթունքներով հպվել սիրելի մաշկին եւ սիրո բաժակն ըմպել մինչեւ վերջ… Աստված իմ, ի՞նչը կարող է ավելի թանկ լինել, քան խենթանալը միմյանց հանդեպ»:



© NEWS.am STYLE