Հոլի Բերին նշում է 52-ամյակը. նրա մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

14:15   14 օգոստոսի, 2018

Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին այսօր՝ օգոստոսի 14-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Օսկարակիր աստղը դարձավ 52 տարեկան:

Հմայիչ Հոլին վաղ տարիքից ակտիվորեն մասնակցել է գեղեցկության մրցույթների՝ գրանցելով հաջողություններ: Այս առիթով դերասանուհին հարցազրույցներից մեկում անկեղծացել էր. «Իհարկե, հաճելի է, երբ քեզ գեղեցիկ են համարում, բայց ես կցանկանայի, որ ավելի շատ գնահատվեր իմ կատարած աշխատանքը»,-ասել էր նա: Այնուամնայնիվ,  տարբերվող արտաքինը  (հանուն արդարության՝ նշենք նաեւ տաղանդը) շուտով դերասանուհու առջեւ նոր հնարավորություններ բացեցին: Բերիին հրավիրեցին նկարահանվել ֆիլմերում: Նրա համար նկարահանման առաջին փորձը եղավ «Կենդանի տիկնիկները» հեռուստանովելը:

Իր կինոկարիերայի ընթացքում Հոլի Բերին մի շարք հայտնի ֆիլմերում է նկարահանվել, որոնցից մի քանիսն առաջարկում ենք այսօրվա դիտման համար:

«Կին կատուն»/Catwoman

«Մահացիր, բայց ոչ հիմա»/Die Another Day

«Կատարյալ անծանոթը»/Perfect Stranger

«Գոթիկա»/Gothica

«Ահազանգ»/The Call

Լուսանկարը՝ Հոլի Բերիի Facebook-ից



© NEWS.am STYLE