Թոփլես Քիմ Քարդաշյանն անկողնում

12:39   14 օգոստոսի, 2018

Շատերը կհամաձայնեն, որ Քիմ Քարդաշյանի ամենաաղմկահարույց հանդերձանքները հնարավորինս քիչ բան են թաքցնում: Չնայած, ինչպես երեւում է նա էլ դեմ չէ: Հայազգի աստղի յուրաքանչյուր լուսանկար, մեկնաբանություն մեծ աղմուկ է բարձրացնում: Այնուամենայնիվ ռեալիթի-շոուի աստղը շարունակում է խենթացնել իր երկրպագուներին ու միկրոբլոգի իր էջի հետեւորդներին: Հեռուստաաստղը ժամ առ ժամ համալրում է կրքոտ լուսանկարների շարքն Instagram-ի էջում՝ ներկայանալով մեկը մյուսից շքեղ ու յուրահատուկ լուքերով: Ի ուրախաություն հետեւորդների գեղեցկուհին այս անգամ եւս ներկայացել է կիսամերկ, այն էլ անկողնում:

Քիմն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ,հրապարակել է նոր լուսանկար, որտեղ պառկած է անկողնում, նա առանց վերնազգեստի է, բիկինիով եւ կրում է ամուսնու՝ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկների նոր հավաքածուից մի մոդել:

Ավելի վաղ Քիմը հանդես էր եկել յուրահատուկ մետալիկ երանգի կիսաշրջազգեստով ու բլուզով: Ոմանց դուր չէր եկել Քիմի այս լուքը, նրանցից մեկն անգամ նրան «ՌոբոՔիմ» էր անվանել:

Հայուհին իր հրապարակումը մեկնաբանել էր. «Ամառ 3018»:  Հավանաբար հեռուստաաստղը նկատի ուներ, որ հենց հիմա կարող է թելադրել՝ ինչպիսին պետք է լինի նորաձեւությունը մեկ հազարամյակ հետ:



© NEWS.am STYLE