Կարճ կիսատաբատով Դիանա Գրիգորյանը ցուցադրել է արեւայրուքը

13:44   14 օգոստոսի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Դիանան իր տեղադրած լուսանկարում ներկայացել է կարճ, ջինսե կիսատաբատով, ամառային սպիտակ վերնաշապիկով եւ ամառային ակնոցով: Դիանա Գրիգորյանի ամառային այս լուսանկարն արված է ԱՄՆ-ում՝ Քալիֆորնիայում: Հրապարակումը նրա կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէ:

Ավելի վաղ սցենարիստը միկրոբլոգի իր հետեւորդներին լուսանկար էր ներկայացրել, որում   Դիանան նուրբ ու հասարակ կերպարով էր՝ ճերմակ վերնահագուստը շեշտել էր Դիանայի արեւայրուքը:

Իր հրապարակած լուսանկարին կից Դիանան խոսել էր մարդկային որակների մասին: Նա գրել էր. «Թերևս բարությունն ու պարզությունը փրկեն մարդկությանը...»:

 



© NEWS.am STYLE