Մարիամ Մելիքյանի հմայիչ սելֆին

15:07   14 օգոստոսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանը չի դադարում համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել իր միկրոբլոգում: Նա արդեն բազմիցս հասցրել է երկրպագուներին հիացնել լողազգեստով լուսանկարներով, հրապուրիչ սելֆիներով: Մարիամը նաեւ հաճախ է դստեր առօրյան նկարագրող հրապարակումներ կատարում:

Այս անգամ Մարիամը Instagram-ի էջում հրապարակել է լուսանկար, որում ներկայացրել է իր ամառային, նորաոճ ակնոցը: Նոր լուսանկարին կից Մարիամը որեւէ մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ Մարիամը լուսանկար էր հրապարակել, որում երիտասարդ գեղեցկուհին ներկայացել էր ուսը բաց վերնազգեստով: Այս հրապարակմանը կից Մարիամը որեւէ գրառում չէր կատարել: 

Այդ բացը լրացրել էին երկրպագու-հետեւորդները՝ մեկնաբանության դաշտը ողողելով հիացմունքի ու գովեստի խոսքերով:



© NEWS.am STYLE