«Երկրում իրավիճակ է փոխվել, հասկանում եմ, դժվար է ընդունել». Լուսինե Բադալյան

17:04   14 օգոստոսի, 2018

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ակտիվորեն արձագանքում է նոր իրադարձություններին, քաղաքական ու հասարակական իրողություններին: Նա բավականին ակտիվ է սոցցանցերում: Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել՝ մանիպուլյացիաների չենթարկվելու և գործիք չդառնալու վերաբերյալ:

Նա գրել է. «Երկրում իրավիճակ է փոխվել, հասկանում եմ, դժվար է դա ընդունել:  ՀՀ-ում իշխանությունը ժողովրդի ձեռքում է !! ժողովուրդն է որոշում՝ ով է լինելու, ինչ է լինելու, ինչպես է լինելու և ինչքան ։) #հակահեղափոխությունչիլինելու և վերջ!!»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Բադալյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ուլտրակարճ, սեւ,  ամառային զգեստով: Հմայիչ լուսանկարին կից նա գրել էր. «Կատուների մասին #հակահեղափոխությունչիլինելու մռռռռ»:



© NEWS.am STYLE