«Էլենի օրագիրը» սերիալի դերասանուհի Հասմիկ Խոջյանի պայծառ լուսանկարն ու դրական մաղթանքը

16:31   14 օգոստոսի, 2018

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը հայ հեռուստադիտողին ծանոթացրեց մի շարք նոր ու թարմ դեմքերի հետ, որոնք միանգամից ընդունվեցին ու սիրվեցին սերիալի երկրպագուների կողմից: Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որը մարմնավորում է Մարիամին, միանշանակ, ֆիլմի ամենասիրելի կերպարներից է:

Ի տարբերություն իր կերպարի՝ Հասմիկը կյանքում առավել աշխույժ է եւ պայծառ, ինչը միանգամից նկատվում է, երբ ուսումնասիրում ենք նրա Instagram-ի էջը: Դերասանուհին այսօր նոր լուսանկարներ է հրապարակել՝ իր հետեւորդներին շատ դրական կոչ անելով.

«Ժպտացե՜ք:) Ժպտացի՞ք»,-գրել է դերասանուհին՝ հեշթեգում նաեւ անգլերենով ավելացնելով. «Վայելեք կյանքը»:

Ավելի վաղ Մարիամն իր երկրպագուներին ողջունել է Սեւանում արված լուսանկարով ու բոլորին մաղթել բարի աշխատանքային շաբաթ:



© NEWS.am STYLE