«Դուք պարզապես վախենում եք, որ ձեզ չեն սիրի». VARDA-ն՝ 14 տարեկանում տանից հեռանալու ու քննադատությունների մասին

18:04   14 օգոստոսի, 2018

Պարուհի VARDA –ն նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում եւ հերթական անկեղծ գրառումը կատարել: Այս անգամ հայազգի գեղեցկուհին դիմել է իրեն քննադատողներին ու նշել, որ մասնագիտության ընտրության հարցում, նույնիսկ, ծնողներին չի լսել, առավել եւս չի ցանկանում ուշադրություն դարձնել անծանոթ օգտատերերի գրառումներին.

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է, ես անամոթ եմ մեծացել:) Ընկերներ, ես 33 տարեկան եմ, տանից գնացի, երբ 14 էի: Ինչպես տեսնում եք՝ ինձ չեմ կործանել՝  երկու բարձրագույն կրթություն եմ ստացել, անուն եմ ստեղծել ու կառուցել իմ փոքրիկ բիզնես-կայսրությունը: Պարն իմ կյանքն է, դրա միջոցով ես ինձ կարողանում եմ արտահայտել: Ես երբեք ծնողներիս կարծիքը չեմ հարցրել այս թեմայի շուրջ, իսկ ինձ անծանոթ մարդկանց  կողմից հիմարություններ, առավել եւս,  չեմ պատրաստվում լսել: Դուք պարզապես վախենում եք, որ ձեզ չեն սիրի, եթե ցույց տաք ձեր իրական ցանկությունները: Դուք վախենում եք դատապարտված լինելուց: Ձեզանից շատերն արդեն մոտ 40 տարեկան են, բայց դեռ շարունակում են ապրել «օրագրի գնահատականներով»: Ի՞նչ եք կարծում՝ ինձ իմ պահվածքի համար պե՞տք է 2 նշանակեն: Միայն, թե ես իմ օրագիրը նետել եմ, երբ 14  տարեկան էի»,-գրել է նա:



© NEWS.am STYLE