Քիմ Քարդաշյանը պարծենում է անթերի կազմվածքով (ֆոտո)

19:15   14 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանի յուրաքանչյուր լուսանկար, մեկնաբանություն Instagram-ում մեծ աղմուկ է բարձրացնում: Այնուամենայնիվ, ռեալիթի-շոուի աստղը շարունակում է խենթացնել երկրպագուներին ու միկրոբլոգի հավատարիմ հետեւորդներին:



Օրեր առաջ Քիմը մասնակցել է կրտսեր քրոջ՝ Քայլիի ծննդյան տարեդարձին ու այսօր իր անկրկնելի լուքի նոր կադրերն է հանձնել երկրպագուների դատին: Հայազգի հեռուստաաստղին իսկապես հաջողվել է իր շլացնող տեսքով ստվերում թողնել քույրերին:

Ռեալիթի-շոուի աստղը միկրոբլոգում ու story բաժնում հրապարակել է լուսանկարներ, որոնք արված են աստղի միլիոններ արժեցող զգեստապահարանի դիմաց:



Վարդագույն կիպ զգեստն շեշտել է այն, ինչ հնարավոր է, իսկ 37-ամյա հեռուստաաստղի նուրբ դիմահարդարումն ու բնական սանրվածքը նպաստել են նրա կառուցվածքի ընդգծմանը:



Ի դեպ, ավելի վաղ հայուհին եւս մեկ ժպտալու առիթ էր տվել երկրպագուներին՝ ներկայանալով թոփլես, այն էլ՝ անկողնում:



© NEWS.am STYLE