Գայթակղիչ Քայլի Ջեններին ու Թրեւիս Սքոթին «բռնացրել են» Կալաբասասոմ

19:47   14 օգոստոսի, 2018

Քայլի Ջենները վերջերս դարձավ 21 տարեկան: Երիտասարդ հասակում աղջիկը հասցրել է ձեռք բերել համաշխարհային հայտնություն, ստեղծել հաջողված բիզնես, մայրանալ:

Քայլիին ու իր դստեր հորը՝ Թրեւիս Սքոթին, տեսել են միասին, երբ նրանք զբոսնում էին Կալաբասասի փողոցներով ու գնումներ կատարում:



Հեռուստաաստղը ընդգծել էր մարմնի գեղեցիկ կորությունները լատեքս-բոդիով, որը համադրել էր կիպ ջինսե տաբատի ու դասական պիջակի հետ:



Նորից շիկահեր դարձած Քայլին լուքն ամբողջացրել էր ամառային բավականին թրենդային բարձրակրունկ սանդալներով, որոնք կրճատել էին իր ու ռեփերի հասակների տարբերությունը:

Ի դեպ, միայն հեռուստաաստղի սանդալներն արդեն մեծ կարողություն արժեն. դրանց մոտավոր գինը 700 դոլար է:



Քայլին բավականին պայծառ ու երջանիկ տեսք է ունեցել զբոսանքի ընթացքում: Սիրահարներն անընդհատ բռնել են միմյանց ձեռքը:

Զույգն անցել է մի քանի թանկարժեք խանութներով՝ ավելի երկար կանգ առնելով զարդերի խանութում:




                                                                                                              Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE