Քորթնի Քարդաշյանը լողարանում ցուցադրել է անթերի մարմինը

20:20   14 օգոստոսի, 2018

Քորթնի Քարդաշյանը, կարծես, ապացուցում է Քիմին, որ ինքը բնավ էլ ամենավերջինը չէ, ում հետաքրքիր է նայելը: Այդ կարծիքին էր Քիմը ընտանեկան ռեալիթի-շոուի առաջին սերիայում:

Քորթնին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի միկրոբլոգում՝ ուրախացնելով երկրպագու-հետեւորդներին: Լուսանկարում 39-ամյա հայազգի հեռուստաաստղը լողարանում բիկինիով ցուցադրում է անթերի մարմինը:



Քորթնին, ինչպես գիտենք, Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մյուս անդամների նման հետեւում է իր կազմվածքին, զբաղվում է մարմնի խնամքով:

Պատահական չէ, որ նա պարբերաբար դետոքս լոգանք է ընդունում: Այդ մասին Քորթնին տեղեկացրել է լուսանկարին կից թողնելով մեկնաբանություն:

Ի դեպ, վերջերս հայտնի էր դարձել, որ Քորթնի Քարդաշյանի բոյֆրենդ Յունես Բենջիմային «բռնացրել» էին դավաճանության մեջ:

Մոդելին նկատել էին Ջորդան Օզունի ընկերակցությամբ: Պապարացիները զույգին «բռնացրել» էին Մեքսիկայում արձակուրդն անցկացնելիս:



© NEWS.am STYLE