Քլոե Քարդաշյանը ցուցադրել է փոքրիկ դստերը` արքայադստեր կերպարում

20:51   14 օգոստոսի, 2018

Քլոե Քարդաշյանն ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել, որի հայրը «Քլիվլենդ» թիմի բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է, որը, սակայն, դստեր ծնվելուց մեկ շաբաթ առաջ հասցրել էր հեռուստաաստղին դավաճանել միանգամից երեք կանանց հետ։ 

Աստղը դստերը անվանակոչել է Ճշմարտություն (True): Քլոեն հաճախ է սոցցանցերում ցույց տալիս փոքրիկ դստեր լուսանկարները, որոնք մեկը մյուսից հրաշալի են:

Այս անգամ Քլոեն ներկայցրել է Թրուին արքայադստեր կերպարում: Ժպտադեմ աղջնակի գլուխը լուսանկարում զարդարված է թագով:



«Դու դեռ չգիտես, բայց իմ ամբողջ կյանքի լավագույն ընկերն ես…հավերժ»,- մեկնաբաությունների դաշտում լուսանկարին կից գրել է 34-ամյա հայազգի հեռուստաաստղը:

Ի դեպ, Քլոեն վերջերս դեմ էր գնացել ավագ քրոջն ու հրապարակել էր Instagram-ում մի լուսանկար, որն, ինչպես ինքն էր նշել, դուր չի գալիս Քորթնիին:

«Քորթնին չէր ցանկանում, որ ես հրապարակեի այս լուսանկարը, բայց կարծում եմ՝ բավարար չափով ֆիլտրներ եմ օգտագործել, որ մենք մի փոքր երջանիկ տեսք ունենանք: Հ.Գ. Քորթնի, կառավարիր փարթամ բարեմասնություններդ. հետաքրքիր է՝ ինչ յուղ ես օգտագործել: Երեւի դա իմ խնդիրն է», - լուսանկարին կից գևել էր հեռուստաաստղը:



© NEWS.am STYLE