Ճերմակ բիկինիով Ռիտա Օրան ցուցադրել է փարթամ բարեմասնությունները

21:47   14 օգոստոսի, 2018

Երգչուհի Ռիտա Օրան երկրպագուներին հաճախ ուրախացնում է բավականին անկեղծ լուսանկարներով: 27-ամյա սկանդալային երգչուհին  Instagram-ի միջոցով պարբերաբար հպարտանում է սլացիկ կազմվածքով՝ ներկայացնելով գրավիչ լուսանկարներ:

Այս անգամ համարձակ շիկահերը միկրոբլոգում լուսանկարների շարք է հրապարակել, որոնք ներկայացնում են նրա ամառային հանգիստն ու վայելքները:



Կրքոտ Շիկահերն իր արձակուրդն է վայելում Մալթայում: Լուսանկարներից մեկում նա նավից նետվում է ծովը, մյուսում պարզապես պարծենում է փարթամ բարեմասնություններով:



Հրապարակումներից մեկը բրիտանուհին մեկնաբանել է՝ գրելով. «Շոուից առաջ ահա այսպես»:



Ավելի վաղ երգչուհին միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցի տիրույթում:

Հրապարակած լուսանկարում Ռիտան բիկինիով լողավազանում զովանում էր ամառային տապից:

Գեղեցկուհու ընտրած սեւ բիկինին համարձակորեն ցուցադրել էր բրիտանուհու փարթամ կուրծքը: «Ճանապարհն անցնելիս»,- մեկնաբանել էր գայթակղիչ լուսանկարը երգչուհին:






© NEWS.am STYLE