Քենդալ Ջենների շլացուցիչ մարմինը՝ չքնաղ մայրամուտի ֆոնին

22:15   14 օգոստոսի, 2018

Աշխարհի ամենապահանջված մոդելներից Քենդալ Ջենները քայլ առ քայլ գրավեց ռեալիթի-շոուի հեռուստադիտողների սրտերը, այնուհետեւ ողջ մոդելային բիզնեսի ուշադրությունը սեւեռեց իր վրա՝ դառնալով շքեղ ցուցադրությունների անբաժան մասնիկ:

Քենդալը ժամանակ առ ժամանակ Instagram-ի էջում վերանվաճում է իր այդ «տիտղոսը»՝ ներկայանալով բիկինիով, ցուցադրելով շքեղ լուսանկարներ:



Այս Անգամ Քենդալը նոր լուսանկարների շարքում ներկայացրել է իր հանգիստը: Լուսանկարներում մոդելը պատկերված է հիասքանչ ծովափնյա մայրամուտի ֆոնին:



Մի պահ նույնիսկ շփոթմունք է առաջանում՝ որ տեսարանով հիանալ առաջին հերթին:



Ի դեպ, Քենդալը բոլորովին վերջերս էր ներկայացել բիկինիով: 22-ամյա սուպերմոդելին բռնացրել էին Մեքսիկայում, որտեղ նա վայելում էր ամառային հանգիստը բոյֆրենդի՝ Բեն Սիմոնսի հետ:

Նա ներկայացել էր Kendall + Kylie բրենդի լողազգեստով:






                                                            Լուսանկարները՝ Backgrid-ի, Splash-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE