Նիքի Մինաժի նախկին բոյֆրենդը պնդում է, որ նա դանակահարել է իրեն

22:47   14 օգոստոսի, 2018

Նիքի Մինաժի ու Սաֆարի Սեմյուելսի բավականին թեժ ու աղմկահարույց սիրավեպն ավարտվեց 2015-ի սկզբին, սակայն մանրամասները շարունակում են ջրի երես դուրս գալ:

Այս անգամ Նիքի Մինաժի նախկին սիրելին մեղադրում է նրան իրեն դանակով հետապնդելու մեջ: TMZ-ն հայտնում է, որ Սաֆարին սոցցանցում պարզապես գրառում է կատարել, որում մեղադրել է երգչուհուն:

«Պարզապես հիշիր այն գիշերը, երբ դու ինձ դանակահարեցիր: Ոստիկաններ ու շտապ օգնության աշխատակիցներ եկան ու տարան ինձ հիվանդանոց, իսկ ես ստիպված եղա ստել ու ասել, որ փորձել եմ ինքնասպանություն գործել: Ես դա արել եմ, որպեսզի քեզ չտանեին բանտ», - գրել է հանրահայտ երգչուհու նախկին ընկերը:


Նիքին իհարկե անպատասխան չի թողել գրառումը. «Դու գողացար իմ բանկային քարտն ու հայտարարեցիր, որ կարծում էիր՝ դա «անվճար» գումար է, որի մասին ես չգիտեմ: Օ՜, Աստված քեզ անպայման կպատժի ստախոսության համար»:

Ի դեպ, անգամ այն ժամանակ, երբ Նիքին ու Սաֆարին միասին էին, կրքերը չէին հանդարտվում: Նրանք մշտապես սկանդալներ ու վեճեր էին ստեղծում:





                                                                                                             Աղբյուրը՝ TMZ

                                                                   Լուսանկարները՝ Instagram, Getty, TMZ



© NEWS.am STYLE