Պրեմիերա. PROJECT LA - «The Vision Of Death» (Մահվան տեսիլ)

23:20   14 օգոստոսի, 2018

PROJECT LA-ն նոր երանգներ է հաղորդում Եղիշե Չարենցի հրաշալի ստեղծագործություններից մեկին՝ «Մահվան տեսիլ»-ին:

Գրական գործը նոր շունչ է առել «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Արման Լազարյանի կատարմամբ:

Նոր տեսահոլովակը հայտնվել է PROJECT LA-ի YouTube-յան պաշտոնական ալիքում: Պրոյեկտը հայտնի է հայ ականավոր բանաստեղծների ստեղծագործությունների մշակմամբ ու նորովի մատուցմամբ:



© NEWS.am STYLE