Շպռոտը ցուցադրել է սլացիկ ոտքերը

00:22   15 օգոստոսի, 2018

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նոր՝ հրապուրիչ լուսանկարներով, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան:

Այս անգամ սկանդալային երգչուհին իր միկրոբլոգում հրապարակել է բավականին կրքոտ լուսանկար, որում ներկայացել է ճերմակ սրբիչը գլխին, ճերմակ հանդերձանքով, որն ընդգծել է հատկապես նրա սլացիկ ոտքերը:



Երգչուհու՝ լուսանկարին կից կատարած գրառումից պարզ է դառնում, որ կադրը ֆիքսված է իր նոր տեսահոլովակի նկարահանման ժամանակ: 

Ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, տեղադրել էր տեսանյութ:

Իր հրապարակած տեսանյությում Շպռոտը ցուցադրել էր ամառային լուքը, որը բաղկացած էր ծաղկավոր, թեթեւ, ամառային զգեստից ու այս ամառ բավականին թրենդային համարվող արեւային ակնոցից:





© NEWS.am STYLE