Մայա Պողոսյանը՝ ուլտրակարճ կիսատաբատով եւ տոպով

11:07   15 օգոստոսի, 2018

El ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում է ամառային, ջինսե, ուլտրակարճ կիսատաբատ եւ զոլավոր տոպ: Մայա Պողոսյանի հրապարակումներից հայտնի է դարձել, որ իր ամառային հանգիստը գեղեցկուհին վայելում է  Հունաստանում, իսկ գայթակղիչ այս լուսանկարին կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայա Պողոսյանը պարծեցել էր անթերի կազմվածքով: Նա ներկայացել էր կրկին ամառային ոճային լուքով՝ կիսատաբատ եւ տոպ: Իսկ իր տեղադրած լուսանկարում Մայան նստած էր մոտոցիկլի վրա: Հրապարակումը նրա կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:

 

 



© NEWS.am STYLE