Գարիկ Մարտիրոսյանի կինը խոսել է իր մարմնի որոշ մասեր մեծացնելու մասին

11:36   15 օգոստոսի, 2018

Ռուսաստանում բնակվող հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ով ամեն օր մեզ ուրախացնում է միկրոբլոգի իր էջի լուսանկարներով, անգերազանցելի հումորի զգացումով  իր Instagram-ում հերթական լուսանկարն է հրապարակել, որին կից կրկին հումորային գրառում է կատարել: Գարիկ Մարտիրոսյանից ոչ պակաս հումորի զգացում ունեցող Ժաննան կատարել է հետեւյալ գրառումը. «Ընկերուհուս խնդրել էի լուսանկարել ինձ: Նայելով ստացված լուսանկարը հարցրի. - Ինչպե՞ս է ստացվում, որ իմ ոտքի չափսը 37-ն է, իսկ լուսանկարում 47 է ստացվել: Նա պատասխանեց. -Երեւի ռակուրսն է այդպես ստացվել: - Իսկ հնարավո՞ր է, - հետաքրքրվեցի ես, - ռակուրսն այնպես անել, որ ոչ թե ոտքերս մեծանան, այս որեւէ այլ բան, այն, ինչ ամենից հաճախ աղջիկներն են ցանկանում մեծացնել կյանքում եւ Insagram-ում»:

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանի կինը հումորային գրառում էր կատարել Եվգենի Պետրոսյանի մասին: Նա գրել էր. «Երեկ սրճարանում ինձ բերեցին կարմիր վարդ: Անկեղծ ասած, մտածեցի, որ դա նոր ամուրիից է, հարգելի Եվգենի Պետրոսյանից: Չէ որ նրան դուր են գալիս երիտասարդ աղջիկներն ու կանայք՝ Հումորի զգացումով: Սակայն հետո մատուցողուհին բացատրեց, որ դա սրճարանի դիզայնն է, յուրաքանչյուր սեղանին պետք է լինի կարմիր վարդ: Դե ինչ կարող եմ ասել, մատուցողուհու բախտն այդ օրը բերեց, ինչպես եւ իմը, ես նրան լավ նորության համար լավ թեյավճար թողեցի!»:

Հիշեցնենք, Երեւանում՝ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին  տեղի կունենա «Comedy Club փառատոնը»: Հայաստանում նկարահանվելու են հաղորդման թողարկումները՝ ТНТ հեռուստաալիքով հեռարձակվելու համար:



© NEWS.am STYLE