Ոճային Աստղիկ Սաֆարյանի street style-ը Բարսելոնայից (ֆոտո)

12:47   15 օգոստոսի, 2018

Իսպանաբնակ երիտասարդ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով միշտ փայլում է հմայիչ, ոճային ֆոտոշարքերով միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով, որն արված է Բարսելոնայում:

Ոճային երգչուհին այս անգամ Instagram-ի իր էջի հետեւորդներին ներկայացրել է նոր լուսանկարներ, որոնցում երգչուհին կրում է պատառոտված ջինսե տաբատ, ուս բաց սեւ, ամառային վերնաշապիկ: Երգչուհին կրում է նաեւ այս ամռան թրենդ համարվող ակնոց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել էրՓարիզում նկարահանված նոր տեսահոլովակի մասին:

«Երգը հոգեպես ուժեղ լինելու մասին է, երբ մեր կյանքում փորձում ենք ու չի ստացվում, երբ պայքարում ենք, բայց չենք հասնում մեր ուզած արդյունքին, երբ փնտրում ես քո սերը, բայց չես գտնում եւ երբ հոգնում ես բոլոր այս մեծ ու փոքր պայքարներից, երբեմն գալիս է մի պահ, երբ հուսահատվում ես եւ անգամ ուզում թողնել ամեն ինչ, հետ կանգնել քո բռնած ուղղուց, բայց այստեղ օգնության է գալիս գերբնական մի ներքին Ուժ, որը ստիպում է քեզ չվհատվել և չհուսահատվել։ Երգն էլ հենց այդ Ուժի մասին է, որ խորհուրդ է տալիս՝ «երբեք մի դիր վերջակետ. եթե արդեն անցնում ես ստեղծված իրավիճակի միջով, ուրեմն արդեն քո մեջ ունես պայքարողի հզոր Ուժ, եւ ուրեմն՝ պետք է վստահես ինքդ քեզ եւ հավատաս քո Ես-ին ու նրան, որ դու Ուժեղ ես անկախ ամեն ինչից»»,-ասել է Աստղիկը:



© NEWS.am STYLE