Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու ծննդյան օրվա առթիվ

13:13   15 օգոստոսի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ շիկահերներից մեկը՝ Արմինկան, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Այս անգամ Արմինկան իր Instagram-ում հրապարակել է որդու լուսանկարը, որին կից շնորհավորելով նրա տարեդարձը գրել է. «Իմ բարի՜, լուսավո՜ր ու խելացի՜ տղա, այսօր դու 9 տարեկան ես: Աստված քեզ օժտել է ուժեղ կամքով և ընդգծված բնավորությամբ: Իսկ ես քո մեջ սերմանում եմ Հավատք, մարդասիրություն, ներողամտություն ու լավատեսություն:

Դրանք են, որ օգնելու են քեզ այս կյանքում հաղթահարել ցանկացած դժվարություն, արգելք, բամբասանք ու չարախոսություն....

Ես ամեն օր աղոթում ու ապաշխարում եմ մեզ համար: Շնորհավո՜ր Տարեդարձդ, իմ երջանկությու՜ն»:

Ավելի վաղ երգչուհի իր էջի հետեւորդների ներկայացել էր սպորտային հանդերձանքով: Միկրոբլոգում տեղադրաված լուսանկարներում երգչուհին կրում էր սպորտային, մարմինն ընգծող տաբատ, վարդագույն, լայն վերնաշապիկ, իսկ աչքերին՝ մեծ արեւային ակնոց: 

Իսկ հրապարակումը մեկնաբանել էր  անգլերեն լեզվով հետեւյալ կերպ. «Ամառային գույներ»:



© NEWS.am STYLE