Քլոե Քարդաշյանը ծննդաբերությունից հետո 15 կիլոգրամ նիհարել է (ֆոտո)

13:45   15 օգոստոսի, 2018

Ռեալիթի-շոու աստղ Քլոե Քարդաշյանն ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել, որի հայրը «Քլիվլենդ» թիմի 27-ամյա բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է, որը, սակայն, դստեր ծնվելուց մեկ շաբաթ առաջ հասցրել էր հեռուստաաստղին դավաճանել միանգամից երեք կանանց հետ։ Զույգը դստերն անվանել է Ճշմարտություն (True):

Քլոեն հաճախ է սոցցանցերում ցույց տալիս փոքրիկ դստեր լուսանկարները, որոնք մեկը մյուսից հրաշալի են:

Վերջերս աստղը խոստովանել է, որ ծննդաբերությունից հետո մարզումներին վերադառնալը հեշտ չի եղել:

«Եռանդուն մարզումների առաջին շաբաթից հետո ինձ համար ավելի հեշտ դարձավ: Ես վերադարձա իմ առաջվա ռիթմին եւ զգացի, որ ուժերս ետ են վերադարձել: Ծննդաբերությունից հետո ես չեմ ճնշել ինձ, պարզապես ցանկանում էի վերադառնալ իմ սովորական կյանքի հունին:  Հուլիսի 12-ին դուստրս դարձավ երեք ամսեկան: Իր ծննունդից հետո ես քաշիցս կորցրել եմ 15 կիլոգրամ: Ես ինքս եմ շոկի մեջ, որ կարողացա այդքան արագ նիհարել: Ես չունեի ինչ-որ կոնկրետ նպատակ՝ կիլոգրամներ կորցնելու վերաբերյալ», - գրել է միկրոբլոգի իր էջում Քլոեն:

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE