Բեն Աֆլեքը դարձավ 46 տարեկան. նրա մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

17:25   15 օգոստոսի, 2018

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, դարձավ 46 տարեկան:

Դերասանը նկարահանվել սկսել է շատ վաղ տարիքում: 12 տարեկանում Բենն իր առաջին դերը ստացավ «Միմիի ճանապարհորդությունը» հեռուստասերիալում: Հենց նկարահանման հրապարակում էլ նա ծանոթացավ մեկ այլ հայտնի դերասան Մեթ Դեյմոնի հետ, որի հետ նրանք հետագայում դարձան մտերիմ ընկերներ:

Աֆլեքի կարիերայի սկիզբն այնքան էլ հաջող չէր: Նա մի քանի ֆիլմերում է նկարահանվում, որոնք այնքան էլ չեն տպավորում ֆիլմասերներին: Իսկական հաջողությունը Բենին ժպտաց այն ժամանակ, երբ նա Մեթ Դեյմոնի հետ գրեց «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի սցենարը, որը նրանց բերեց միանգամից եւ «Օսկար», եւ «Ոսկե Գլոբուս»: Այնուհետեւ նա նկարահանվեց մի շարք հայտնի ժապավեններում. դրանցից 5-ն առաջարկում ենք վայելել այսօր երեկոյան:

 «Խելացի Ուիլ Հանթինգը»/Good Will Hunting

«Գողերի քաղաքը»/ The Town

«Արմագեդոն»/Armageddon

«Աղջիկը՝ Ջերսիից»/Jersey Girl

«Վախի գինը»/The Sum of All Fears

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE