Տաթեւիկ Ադումյանի գեղեցիկ լուսանկարը՝ ինքնաթիռից

16:41   15 օգոստոսի, 2018

Հեռուստաէկրաններից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի հետեւորդներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ ճամփորդություններից, գեղեցիկ լուքեր, հրապուրիչ սելֆիներ: Օրերս նա մի լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել էր ամուսնու հետ:

Տաթեւիկը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում դերասանուհին կրում է ամառային ծաղկավոր զգեստ, իսկ նրա կողքին կա փափուկ խաղալիքԱյս հրապարակմանը կից ոճային դերասանուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Թռա՜նք ... իջա՛նք»:

Նշենք, որ ավելի վաղ Տաթեւիկն իր ամառային հանգստից լուսանկար էր հրապարակել: Դերասանուհու ետնամասում ծովն էր, իսկ ինքը կարճ կիսատաբատով էր, սեւ բլուզով ու սպորտային կոշիկներով: Թերեւս, հանգստանալիս դերասանուհին նախընտրում է առօրյա հագուստ կրել:



© NEWS.am STYLE