«Մենք չենք խառնվում միմյանց անձնական կյանքին». Եվգենի Պետրոսյանի դուստրն առաջին անգամ խոսել է հոր եւ նրա կնոջ ապահարզանի մասին

17:35   15 օգոստոսի, 2018

Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն որոշել են բաժանվել՝ միասին ապրելով ավելի քան 30 տարի: Ըստ ասեկոսեների, ապահարզանի պատճառ է դարձել երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան:

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի դուստրը՝ Վիկտորինա Պետրոսյանցն առաջին անգամ իր կարծիքն է արտահայտել հոր եւ Ելենա Ստեպանենկոյի ապահարզանի վերաբերյալ:

Վիկտորինան, ով ամուսնու եւ որդիների հետ բնակվում է ԱՄՆ-ում հաճախ չի շփվում հոր եւ խորթ մոր հետ: Ինչ արած, այդպիսի հարաբերություններ են նրանց միջեւ:

«Իմ եւ հորս միջեւ մեծ մարդկանց հարաբերություններ են՝ Շնորհավորում եմ աղջիկս, Շնորհավոր Ամանոր հայրիկ, ահա, թերեւս այսքանը»: Միմյանց անձնական կայքն մենք չենք ներխուժում», - հայտնել է Պետրոսյանի դուստրը՝ «Мир новостей» լրատվականին:

Վիկտորինան խոստովանել է, որ ապահարզանի լուրից հետո նա դեռ չի խոսել ո՛չ հոր, ո՛չ խորթ մոր հետ: Նա հավելել է, որ ապահարզանի ընթացքում նրանցից ոչ մեկին չի սատարի, քանի որ երկուսին էլ լավ է վերաբերում:

Նշվում է, որ Պետրոսյանի դուստրն ապահովված է, այդ իսկ պատճառով հոր սեփականության բաժանման հարցում չի պատրաստվում խառնվել: Նա ոչնչի չի հավակնում:

Վիկտորինայի ծանոթները, սակայն, հայտնել են, որ նա ստեղծված իրավիճակը տաչօրինակ է համարում, նա Ստեպանենկոյից նման բան չէր սպասում:



© NEWS.am STYLE