Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երեւանում

18:47   15 օգոստոսի, 2018

Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Նա կներկայացնի «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով:

Համերգային շոուն կհնչեն ինչպես արդեն իսկ սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Երգիչ, երաժիշտ, սցենարիստ, հաղորդավար Չումակովը բուլղարահայկական ծագում ունի։



Նա ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։

2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։



© NEWS.am STYLE