Քիմ Քարդաշյանի նոր շքեղ կերպարը հիշեցրել է Մեգան Ֆոքսին (ֆոտո)

19:20   15 օգոստոսի, 2018

37-ամյա գեղեցկուհին ժամ առ ժամ իր սեքսուալ լուսանկարների շարքին ավելացնում է նորերը՝ ցուցադրելով իր մեկը մյուսից շքեղ լուքերը, յուրահատուկ կերպարները:

Այս անգամ Քիմն իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որում զարմանալիորեն չի ընդգծել մարմինը: Քիմը մոխրագույն ոսպնյակներ է օգտագործել, ինչը առաջին հայացքից բավականին փոխել է նրա դիմագծերը:



Լուսանկերը հայուհին մեկնաբանել է գրելով՝  «Ես քեզ սպանելու մասին էի մտածում»: Օգտատերերի մեծ մասին դուր է եկել հեռուստաաստղի նոր փորձարկումն իր արտաքինի հետ: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ մեկնաբանությունն այն մասին է, որ Քիմը լուսանկարում չափազանց նման է հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին:



Ի դեպ, վերջերս Քիմը հերթական անգամ պարծեցել էր շքեղ կազմվածքով: Վարդագույն կիպ զգեստը շեշտել էր այն, ինչ հնարավոր է, իսկ 37-ամյա հեռուստաաստղի նուրբ դիմահարդարումն ու բնական սանրվածքը նպաստել էին նրա կառուցվածքի ընդգծմանը:



© NEWS.am STYLE