«Էս ու՞ր ենք ընկել». Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)

19:55   15 օգոստոսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի Instagram-ի զվարճալի, հումորային լուսանկարներն ու գրառումները քչերին կարող են անտարբեր թողնել: 

Հումորիստն իր երկրպագու-հետեւորդներին պարբերաբար ուրախացնում է նոր ու յուրահատուկ հրապարակումներով:

Այս անգամ դերասանն իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար,որում ինքն ու որդին գտնվում են կանանց համար նախատեսված ներքնազգեստի բաժնում: Լուսանկարում Մկոն մի փոքր կաշկանդված տեսք ունի:



Զվարճալի լուսանկարը հումորիստը մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով. «Էս ու՞ր ենք ընկել, այ բալամ…»:

Ավելի վաղ դերասանը Instagram-ի իր էջում  հրապարակել էր լուսանկար, որում մի խումբ երեխաների հետ էր պատկերված:

Մկոն նաեւ մեկնաբանել էր փոքրիկ երկրպագուների հետ արված լուսանկարը՝ գրելով. «Բանգլադեշ տեղ, նկարահանման։ Առաջին հանդիսատեսը»:



© NEWS.am STYLE