Լեդի Գագայի կերպարը սարսափեցրել է երկրպագուներին (ֆոտո)

20:25   15 օգոստոսի, 2018

Լեդի Գագան հայտնի է ոչ միայն իր հզոր ձայնով ու սիրված երգերով, այլեւ զարմանալի ու երբեմն անհավանական թվացող կերպարներով:

Այս անգամ Լեդի Գագան Instagram-ի էջում ներկայացրել է լուսանկարների շարք, որոնք իսկապես ունակ են վախեցնել անգամ ամենակուռ նյարդերով մարդկանց:



Սեւ ու սպիտակ երանգների, մռայլ մթնոլորտով լուսանկարները զարմացրել են երգչուհու երկրպագուներին:



Շատերը նույնիսկ նշել են, որ նայելով լուսանկարներին տագնապ են զգում:



Ավելի վաղ սկանդալային երգչուհի-դերասանուհուն տեսել էին Մալիբուի ծովափերից մեկում:

Նա վճարել էր անհատական ֆոտոսեսիայի համար ու որոշել էր լուսանկարներում ներկայանալ սպիտակ զգեստով:



© NEWS.am STYLE