Ճերմակազգեստ Քայլի Ջենների հրապուրիչ կերպարը

20:47   15 օգոստոսի, 2018

21-ամյա Քայլի Ջենները հաճախ է ուրախացնում իր Instagram-ի հետեւորդներին նոր լուսանկարներով: Դրանք հիմնականում ներկայացնում են նրա լուքերը, հրապուրիչ կազմվածքը կամ հագեցած առօրյան:

Այս անգամ գեղեցկուհին միկրոբլոգում լուսանկարներ է տեղադրել, որոնցում ճերմակ զգեստով է: Կիպ զգեստն ընդգծել է Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ մարմնի բոլոր առավելությունները:



Ի դեպ, Քայլիի այս զգեստը հիշեցնում է Քիմի լուքը՝ իր ծննդյան տարեդարձին, որի ժամանակ Քիմին հաջողվեց ստվերում թողնել հոբելյարին՝ Քայլիին:



Զգեստը Քայլին համադրել է փոքրիկ պայուսակի ու սպորտային կոշիկների հետ:



Ավելի վաղ ներկայացրել էինք երիտասարդ աստղի անմոռանալի ծննդյան տարեդարձի շքեղ կադրերը:

Խնջույքին ներկա էին գնտվել Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր՝ Քանյե Ուեսթի հետ, Քորթինի ու Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջենները, նրա մայրը՝ Քրիս Ջենները, սեռափոխ եղած հայրը: Խնջույքին մասնակցել էին նաեւ շատ այլ հայտնիներ:



© NEWS.am STYLE