Իվետա Մուկուչյանը ցույց է տվել իր նվերը

21:47   15 օգոստոսի, 2018

Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ աստղերից մեկն է: Նա ակտիվորեն վարում է Instagram-յան իր էջը, ցուցադրում է գայթակղիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ՝ երկրպագուներին ներկայացնելով իր առօրյան:

Այս անգամ երգչուհին իր միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ, հրապարակել է նոր լուսանկար, որում պատկերված է ճերմակ նապաստակի հետ:



Երգչուհին մակագրել է քնքուշ լուսանկարը՝ գրելով. «Այսօր փոքրիկ նվեր ստացա: Ողջունեք Ամենային»:

Ավելի վաղ վերհիշել էինք երգչուհու այն 5 look-երը, որոնք առավել շատ են քննարկվել հանրության եւ մեդիայի կողմից:





© NEWS.am STYLE