Քլոե Քարդաշյանի անուշիկ դստեր նոր լուսանկարները

22:47   15 օգոստոսի, 2018

Քլոեն հաճախ է սոցցանցերում ցույց տալիս փոքրիկ դստեր լուսանկարները, որոնք մեկը մյուսից հրաշալի են:

Քլոե Քարդաշյանն ապրիլին է դստերը լույս աշխարհ բերել, որի հայրը «Քլիվլենդ» թիմի բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է: Աստղը դստերը անվանակոչել է Ճշմարտություն (True): 

Այս անգամ Քլոեն իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է լուսանկարների շարք, որոնցում իր ավագ քրոջ՝ Քորթնիի դուստրը լուսանկարում է փոքրիկին:





«Սրանք այն պահերն են, որոնց սպասել եմ ամբողջ կյանքում: Որքա՜ն օրհնյալ եմ ես: Պենելոպեն հրաշալի լուսանկարիչ է, իսկ Թրուն հոյակապ փոքրիկ մոդել է, չնայած նա ընտրության հնարավորություն չուներ», - լուսանկարներին կից գրել է հայազգի հեռուստաաստղը:





Վերջերս աստղը խոստովանել էր, որ ծննդաբերությունից հետո մարզումներին վերադառնալը հեշտ չի եղել:

«Եռանդուն մարզումների առաջին շաբաթից հետո ինձ համար ավելի հեշտ դարձավ: Ես վերադարձա իմ առաջվա ռիթմին եւ զգացի, որ ուժերս ետ են վերադարձել: Ծննդաբերությունից հետո ես չեմ ճնշել ինձ, պարզապես ցանկանում էի վերադառնալ իմ սովորական կյանքի հունին:  Հուլիսի 12-ին դուստրս դարձավ երեք ամսեկան: Իր ծննունդից հետո ես քաշիցս կորցրել եմ 15 կիլոգրամ: Ես ինքս եմ շոկի մեջ, որ կարողացա այդքան արագ նիհարել: Ես չունեի ինչ-որ կոնկրետ նպատակ՝ կիլոգրամներ կորցնելու վերաբերյալ», - գրել էր միկրոբլոգի իր էջում Քլոեն:



© NEWS.am STYLE