Ոճային Աննա Դովլաթյանի նոր զվարթ կերպարը

23:18   15 օգոստոսի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի էջում հաճախ է ուրախացնում երկրպագուներին՝  հրապարակելով նուրբ ու պայծառ լուսանկարներ: 

Աննայի միկրոբլոգը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:

Այս անգամ ոճային դերասանուհի-երգչուհին իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում ցուցադրել է ամառային, թեթեւ, ծաղկավոր զգեստը, թրենդային թաշկինակ-գլխազարդն ու ծղոտե պայուսակը:

Публикация от Anna Dovlatyan (@dovlatyan_anna)

Զվարթ հրապարակումը որեւէ կերպ մեկնաբանված չէ դերասանուհու կողմից, սակայն այդ բացը լրացրել են հիացած երկրպագուները:

Ավելի վաղ հայուհին ամառային հանգստի մի պատառիկ էր ներկայացրել օգտատերերին:

Դերասանուհու լուքի գլխավոր բաղկացուցիչը ճերմակ, նուրբ վերնազգեստն էր: Աննան որեւէ կերպ չէր մեկնաբանել այդ լուսանկարը: 



© NEWS.am STYLE