Ռեփերներ 50 Cent-ի եւ Tekashi69-ի դեմ մահափորձ է կատարվել

10:05   16 օգոստոսի, 2018

Ռեփերներ 50 Cent-ի եւ Tekashi69-ի դեմ մահափորձ է կատարվել, հայտնում է TMZ-ն: Երաժիշտների վրա կրակել են Նյու Յորքում հոլովակի նկարահանումների ժամանակ: Երաժիշտները համատեղ երգի հոլովակը նկարահանում էին Բրուքլինում, երբ Նյու Ջերսիի համարանիշերով Porsche-ն մոտեցել է նկարահանման վայրին, եւ մեքենայից երաժիշտների ուղղությամբ 11 կրակոց է արձակվել: Բարեբախտաբար, ռեփի աստղերից ոչ մեկը չի տուժել:

Միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն իրավապահ մարմիններն առայժմ ոչ մեկին չեն կասկածում:

Ոստիկանները փորձում են պարզել՝ տեղի ունեցածն արդյոք ռեփերների միջեւ ինչ-ինչ պարզաբանումների՞ արդյունք է: Սակայն հայտնի է, որ 43-ամյա 50 Cent-ը վաղուց ոչ մի տեսակի լուրջ իրավիճակների մեջ չի հայտնվում, իսկ ահա նոր դպրոցի ներկայացուցիչ Tekashi69-ը, հնարավոր է, մյուս ռեփերների հետ որեւէ պատմության է խառնված, ինչի հետեւանք էլ դարձել է երգիչների վրա հարձակումը:

 

 



© NEWS.am STYLE