Էլեն Ասատրյանի նոր գայթակղիչ կերպարը

00:15   16 օգոստոսի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն իր Instagram-ի գայթակղիչ լուսանկարների, գեղեցիկ սելֆիների ու տեսանյութերի շարքը հաճեխ է համալրում նորերով:

Այս անգամ դերասանուհին իր միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է նոր կարճ տեսանյութ, որում ներկայացնում է իր գեղեցիկ լուքը:



Էլենը ընտրել է ճերմակ վերնաշապիկ,որը համադրել է կարճ կիսաշրջազգեստի հետ: Դերասանուհու վարսերն ինչպես միշտ ուղիղ թափված են ուսերին, իսկ ինքը նուրբ դիմահարդարմամբ է:

Ավելի վաղ Էլենը ցուցադրել էր իր առօրեական ոճը, որը հասարակ էր, բայց միեւնույն ժամանակ շատ ոճային: Դերասանուհին նախընտրել էր ջինսե կարճ կիսաշրջազգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը:

 



© NEWS.am STYLE