72-ամյա Պետրոսյանի 29-ամյա սիրուհու միլիոնի մուշտակներն ու 350 հազար ռուբլի արժողությամբ պայուսակները

12:14   16 օգոստոսի, 2018

Մինչ ռուսական լրատվամիջողները շարունակում են աղաղակել Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ապահարզանի մասին, որոշ լրագրողներ որոշել են պարզել, թե ով է 72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնական-սիրուհի՝ Տատյանա Բրուխունովան:

Ինչ-որ շատ արագ Եվգենի Պետրոսյանը բարձրացրեց իր կայքի ադմինիստրատորի պաշտոնը՝ դարձնելով նրան թատրոնի տնօրեն եւ իր անձնական օգնական:

«Ես տեսել եմ այս անձնավորությանը Եվգենի Վահանիի հետ Յալտայում: Նրանք զբոսնում էին ծովափով, - «Кривого зеркала»-յի կայքում գրում է երգիծաբանի երկրպագուներից մեկը: Պետրոսյանի հասնելն ուղղակի անհնար էր: Նրան շրջապատել էին բոլոր կողմերից: Տատյանան շատ գոռոզ էր՝ մեծ սեւ ակնոցով եւ լայնեզր գլխարկով…»:

Ինչպես գրում է «КП»-ն, 29-ամյա Բրուխունովայի լուսանկարներում, որոնք տեղադրված են սոցցանցերում, երեւում է, որ աղջկա պահարանում հայտնվել են թանկարժեք պայուսակներ եւ նույնպիսի վերարկուներ:

Եթե դատենք սոցցանցերի լուսանկարներից, ապա Տատյանան ունի 5-ից ոչ պակաս մուշտակ: Աչքի ընկնող մուշտակների մասին ռուսական պարբերականի հետ խոսել է էքսպեր-վաճառող, մորթուց պատրաստված իրերի մասնագետ՝ Անժելիկա Նովիցկայա, ում ցույց են տրվել Տատյանա Բրուխունովայի պահարանի լուսանկարները:

«Շինշիլայի մորթուց պատրաստված նման մոդելն արժե 800.000 ռուբլի եւ ավականին հաճախ՝ միլիոն եւ ավելի: Այսպիսի մոդելների մուշտակները նախատեսված են կարճաժամկետ օգտագործման համար: Շինշիլայի մորթուց պատրաստված մուշտակի հետ կատեգորիկ արգելվում է ոսին կրել պայուսակ, քանի որ շփումից մազածածկույթն անհետանում է: Մորթին ունի ցածրադիմացկուն հատկանիշներ. երկու սեզոն: Իսկ, ահա, կարճ վերարկուի բնական մորթին, որպես կանոն, այդպիսի ոսկեգույն երանգ ստանում է գունաբացման շնորհիվ: Մոդելը դասական է, նոր չէ, Շանելի ոճի է: Այսպիսի ապրանքների գինը սկսվում է 100.000 ռուբլուց եւ ավելի»:

Մասնագետները նաեւ հաշվել են Տատյանայի պայուսակների գինը, որոնցով նա դուրս է գալիս փողոց: Դրանց գինը սկսվում է 350.000 ռուբլուց:



© NEWS.am STYLE