Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում մարիխուանայի արտադրության իր ընկերությունում

13:13   16 օգոստոսի, 2018

Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը չնայած հայտնի է իր երեկույթներով, սակայն, «Պոկերի արքան» այդքան էլ հասարակ չէ: Բիլզերյանն անցած տարի հիմնել է մարիխուանայի արտադրության իր ընկերությունն ու այնքան է գովազդել, որ նրա արտադրանքը հայտնվել է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, որտեղ թույլատրվում է դրա վաճառքը:

Դենը մեկ անգամ չէ իր Instagram-ում ասել, որ իր առաջնային նպատակը` համաշխարհային ապրանքանիշի ստեղծումն է, որը շուկայից դուրս կմղի ծխախոտի բոլոր արտադրողներին:

Եվ ահա, ի դեպ, Բիլզերյանը ցանկացողներին աշխատանքի է հրավիրում:

Իր Instagram-ում միլիոնատերը կատարել է գրառում այն մասին, որ նա աշխատանք է առաջարկում մարիխուանայի իր արտադրամասում՝ տարեկան 100.000 դոլար աշխատավարձով:

«@ignite (Բիլզերյանի ապրանքանիշի անվանումն է) աշխատանքի է հրավիրում: Պահանջվում է տասը մարդ, որոնք մեր ապրանքանիշի դեսպանները կլինեն: տարեկան տասը պայմանագիր՝ 100.000 դոլարով: Ուղարկեք ինքնակենսագրականները», - գրել է Բիլզերյանը:



© NEWS.am STYLE