«Քննադատելու կամ կարծիք հայտնելու սովորությունը՝ անձի զարգացման գործում որոշակի փուլ է». VARDA

14:09   16 օգոստոսի, 2018

Վերջին երկու ամսվա ընթացքում VARDA-ն համառորեն հրապարակում է փաստեր կամ փիլիսոփայական մտքեր իր կյանքից: Սովորաբար մարդուն ձգում են նման փիլիսոփայական մտքերը, երբ առջեւում ինչ-որ սարսափելի իրադարձություն է սպասվում, ասենք, օրինակ՝ ամուսնությունը: Ակնհայտ է, որ պարուհին ինչ-որ բան է մտածել, հավանաբար շուտով պատրաստվում  է ամուսնանալ)))))

Եվ այսպես, այս անգամ VARDA-ն մեզ ուրախացրել է այ այսպիսի հայտարարությամբ.

«Քննադատելու կամ կարծիք հայտնելու սովորությունը՝ անձի զարգացման գործում որոշակի փուլ է… Ես նույնպես անցել են այդ փուլով, հենց այդ պատճառով կասկած չունեմ, որ այդպես վարվում են դժբախտ մարդիկ… Մենք թերություններ ենք փնտրում մարդկանց մեջ, որպեսզի ներենք մերերը… Ես ներել եմ իմ թերությունները, փորձեք եվ Դուք», - նշել է VARDA-ն իր Instagram-ում: Եվ ի դեպ, հաշվի առնելով, որ մեր ֆեյսբուքում բոլորը դարձել են ակտիվ քաղաքական վերլուծաբաններ, հետեւեք աղջկա խորհրդին, հնարավոր է ինչ-որ բան փոխվի եւ մեզ մոտ, եւ մեր կյանքը կլինի ավելի լավը, քան պարզապես համակարգչի էկրանի առջեւ նստելն ու խելացի մտքեր գրելը)))):



© NEWS.am STYLE