Սեւամորթ պոռնոդերասանները հանդես են գալիս պոռնոարտադրության ոլորտում առկա ռասիզմի դեմ

15:18   16 օգոստոսի, 2018

Օրերս տեղի է ունեցել The Urban X Awards մրցանակաբաշխությունը, որտեղ պոռնոարտադրության ոլորտում մրցանականեր են հանձնվում սեւամորթ դերասաններին: Այս մրցանակաբաշխությունը ստեղծվել է ի հակառակ ամերիկյան AVN ամսագրի կինոմրցանակի: Այն հանձնվում է պոռնոֆիլմերի արտադրության ոլորտում ձեռքբերումների համար:

Սակայն, վերջինս տեղի է ունեցել այս տարվա ձմռանը, որտեղ 20 հիմնական անվանակարգերում առաջադրված չեն եղել սեւամորթ դերասաններ, հետեւաբար հաղթողները եղել են միայն սպիտակամորթները: Արդյունքում սեւամորթ դերասանները ստեղծել են Blackpornmatters մրացանակաբաշխությունը (Black Lives matter ակտիվիստների ինտերնացիոնալ շարժման ալեգորիա, որոնք հանդես են գալիս սեւամորթ հասարակության նկատմամբ բռնություն իրականացնելու դեմ):

Ոլորտի աստղերից մեկը՝ Նաթ Թերները, հայտարարել է, որ ռասիզմը միշտ առկա է եղել մեծահասակների համար ֆիլմերի արտադրության ոլորտում:

«Իմ 16 տարվա կարիերայի ընթացքում ես երկու անգամ նոմինացված եմ եղել եւ չեմ հաղթել: Այո, ոլորտում ռասիզմ գոյություն ունի, այն տարեց տարի խորացել է, եւ դուք ցանկանում եք, որպեսզի այն վերանա՞ մեկ օրում: Ես գալիս եմ, նկարահնվում եւ հեռանում՝ վերցնելով իմ գումարը: Մնացածը՝ հիմարություն է», - նշում է դերասանը, որի հետ համաձայն չեն այս ոլորտի նորահայտ աստղերը, որոնք պնդում են, որ պետք է ստիպել The AVN Awards մրցանակաբաշխությանը փոխել իր որդեգրած քաղաքականությունը, քանի որ այդ մրցանակը Հոլիվուդում միակն է, որտեղ սեւամորթ դերասանները անտեսված չեն:

 

 

Աղբյուրը՝ TMZ

 



© NEWS.am STYLE