Դիմահարդարման 5 սխալ, որոնցից դիմահարդար Մաշա Միրզոյանը խորհուրդ է տալիս խուսափել

13:25   16 օգոստոսի, 2018

Դիմահարդարումը ստեղծված է այն նպատակով, որպեսզի էլ ավելի ընդգծես դիմագծերիդ առանձնահատկությունները, թաքցնես հոգնած աչքերդ եւ ակնհայտ թերություններդ, որոնք քեզ խանգարում են գեղեցիկ զգալ: Սակայն դիմահարդարման սխալ կիրառումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքին: Նման սխալներից խուսափելու համար պետք է իմանալ դիմահարդարման փոքրիկ գաղտնիքներ, որոնք NEWS.am STYLE-ի հետ զրույցում բացահայտել է դիմահարդար Մաշա Միրզոյանը: Այսպիսով՝

Սխալ համար 1

Սխալ է տոնային քսուքից հետո դիմափոշի չկիրառելը: Հատկապես ամռանը դրա պատճառով դեմքը քրտնած կլինի եւ կփայլի: Անպայման տոնային քսուքից հետո դեմքը դիմափոշիով չորացրեք:

Սխալ համար 2

Կախ կամ կախ կոպերով աչքերի դեպքում չէի խրախուսի սլաքները: Ավելի լավ է կոպը վիզուալ բարձրացնել մուգ ստվերաներկերի օգնությամբ:

Սխալ համար 3

Չի կարելի շուրթերն ընդգծել ակնհայտորեն եզրագծից դուրս, որպեսզի դրանց ծավալ հաղորդեք: Փոխարենը կարող եք կիրառել շրթներկի օմբրե տեխնիկան, կամ էլ դրանց հյութեղ տեսք հաղորդելու համար քսեք փայլուն թաց շրթներկ:

Սխալ համար 4

Մուգ դիմահարդարված աչքերի հետ չի կարելի կիրառել վառ շրթներկ, եթե դիմագծերը դա թույլ չեն տալիս, առավել եւս՝ նուրբ դիմագծերի դեպքում:  Պետք է պահել մուգ աչք-բաց շուրթեր, մուգ շուրթեր-բաց աչքեր հակադրությունը:

Սխալ համար 5

Առօրյայում մի կիրառեք երեկոյան դիմահարդարում՝ հավելյալ թարթիչներ կամ մուգ փայլուն աչքեր: Կարելի է պարզապես օգտագործել տոնային քսուք, դիմափոշի, շուրթերին՝ թեթեւ փայլ, իսկ  աչքերն ընդգծել թարթչաներկով:

Մաշան նաեւ մեզ տրամադրեց թրենդային եւ ոճային մի քանի դիմահարդարումների օրինակներ.

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE