Քիմ Քարդաշյանի 2-ամյա որդին ռեստորանում պարել է ռեփ երաժշտության տակ

18:26   16 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր 2-ամյա որդուն՝ Սեյնթին, ով նկարահանվել է իր մոր հեռախոսով այն ժամանակ, երբ պարում էր աթոռի վրա՝ ռեփ երաժշտության ներքո:

Տեսանյութում Սեյնթը պարում է ռեստորանում աթոռի վրա՝ ռեփեր Փիթ Պաբլոյի Raise Up երգի հնչյունների ներքո:

Քիմն այս պահին ընտանիքի հետ հանգստանում է Բահամյան կղզիներում:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Քանյե Ուեսթը թողարկել է իր XTCY թրեքը, որում կան այսպիսի բառեր. «Ունե՞ս ցավոտ մտքեր, ես ունեմ ավելի շատ: Ունե՞ս քենի, ում հետ դեմ չես քնել, ես ունեմ չորսը»:

Այսօր TMZ պապարացիները Քրիս Ջեններին «բռնացրել» ու բացահայտել են, որ նա մտածում է այդ տողերի մասին, ինչին ընտանիքի մայրը պատասխանել է, որ պաշտում ու սիրում է Քանյե Ուեսթին:



© NEWS.am STYLE