«Ձիս ու ես». Սարգիս Գրիգորյանը ցույց է տվել իր շքեղ մեքենան

14:36   16 օգոստոսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում լինելով ակտիվ, իր էջի հետեւորդներին մշտապես ուրախացնում է ջերմ, ընտանեկան, աշխատանքային լուսանկարներով, կամ էլ զվարճալի մեկնաբանություններով ու գրառումներով:

Սակայն, այս անգամ Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 2 ժամ, որից հետո ջնջվում է, հրապարակել է մի լուսանկար, որում ցուցադրել է շքեղ մեքենան: Սեւ-սպիտակ լուսանկարին կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը. «Ձիս ու ես»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանը կնոջ՝ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել, որում զույգը շքեղ տեսք ուներ: Սարգիսը հրապարակմանը կից մեկնաբանություն էր թողել՝ գրելով. «Երանի ինձ, որ ունեմ քեզ»:



© NEWS.am STYLE