«Ծնված օրվանից մինչեւ օրս ապրել ու դատել եմ այնպես, ինչպես որ ընդունված է եղել եւ Է՛ իմ ընտանիքում. ԱԶԱՏ ». Նազենի Հովհաննիսյան

19:09   16 օգոստոսի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով իր հանգիստն է վայելու Սիցիլիայում ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է  գայթակղիչ, հմայիչ լուսանկարներով, նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, բացահայտում է բնավորության նուրբ կողմերը, կիսվում իր տպավորություններով՝ այս կամ այն հարցի շուրջ:

Հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին ներկայացել է լողազգեստով: Շքեղ կառուցվածք ունեցող 36-ամյա Նազենի Հովհաննիսյանն իր գայթակղիչ լուսանկարին կից խոսել է ծովի, ազատության մասին:

Նազենին գրել է. «Ծովի աղմուկն էլ, լռությունն էլ Ազատության մասին է։

Միմյանց երջանկացնելու, Սեր տալու մասին է։ Ազատության «սահմանումը» տեսնես ո՞րն է... ...Ինձ վերջերս մեկն ասաց.« ...հարգանքով հանդերձ, չեմ ընդունում ձեր շատ ազատ լինելը...» բա ...հարգանքն ու՞ր մնաց...

)) հմմմ... ազատ- ի շատն ու քիչը ո՞րն է տեսնես (կամ ո՞ր մի «ազատությունս» նկատի ուներ, նրանք շատ են )))

Իսկ եթե լուրջ. ես իմ ծնված օրվանից մինչև օրս (36 տարի), ապրել ու դատել եմ այնպես, ինչպես որ ընդունված է եղել և Է՛ իմ Ընտանիքում. ԱԶԱՏ։

Շատ են ինչ- որ վերջերս չարչրկում այս թեման... Ազատության։ Մարդու մեջ ի՛ր նկատմամբ, իր ցանկությունների ու որոշումների նկատմամբ ազնվությունն է նախ ազատությունը. անգամ եթե որոշների կարծիքով նա «սխալ» է։

Ազատությունը նախ քո մեջ է ու քո նկատմամբ, Ոչ թե ուրիշին սևացնելու, պախարակելու կամ բառերով «խոշտանգելու» մեջ։

Էսկալացված ատելությունը, որն առկա է, երբեք չի բերի Ազատության)) ու հաստատ չի առողջացնի՝ լայն առումով։ Վուլգարությունն ու լկտիությունն ազատություն չեն, ես կասեի՝ նույնիսկ հակառակը) ...

Ծովի պես է պետք լինել, փոթորկոտ թե խաղաղ՝ իր հստակ սահմաններում անգամ, Ազատ... բացարձակ ազատ ու աղի) ես սիրում եմ աղը... այն ՀԱԿԱՍԵՊՏԻԿ Է ( հակաբորբոքային) և բուժիչ»։



© NEWS.am STYLE