Անջելինա Ջոլին երեխաներին տրամադրում է Բրեդ Փիթի դեմ

19:24   16 օգոստոսի, 2018

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի բաժանության գործը կարծես մի ամբողջ հավերժություն է, ինչ ընթանում է, զույգը դատարաններում պայքարում է երեխաների խնամակալության համար: Էնջին, ով համաձայն ասեկոսեների ընկել է հոգեբուժարան (արդեն հերքվել է), վերջերս հրաժարվել է խաղալ Come Away հոլովակում, որը հանդիսանում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրիկվելը: Կրկին վերջերս Բրեդ Փիթի հետ ապահարզանի գործով նրա փաստաբանը հրաժարվել է աշխատել նրա հետ՝ դերասանուհու պահվածքն անվանելով ոչ ադեկվատ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջոլին ցանկանում է ոչնչացնել նախկին ամուսնուն եւ նրանից պահանջում է միլիոններ՝ երեխաների համար (զույգն ունի 6 երեխա):

Խառնաշփոթն ինտենսիվանում է նրանով, ինչպես գրում է TMZ-ը, որ Էնջին վատաբանում է ամուսնուն, նա միշտ «լվանում է երեխաների ուղեղները»՝ նրանց տրամադրելով հոր դեմ: Դերասանի երեք որդիներն ընդհանրապես չեն խոսում նրա հետ եւ չեն ցանկանում շփվել, իսկ աղջիկները դեռ մոր ազդեցության տակ չեն ընկել եւ ցանկանում են հանդիպել իրենց հոր հետ:

Երեխաներն այժմ գտնվում են Լոս Անջելեսում եւ Փիթը դատարանի միջոցով հասել է նրան, որ բավականին ժամանակ է կարողանում անցկացնել նրանց հետ: 54-ամյա դերասանը կարողացել է այնպես անել, որ հաճախակի հանդիպի իր երեխաների՝ Մեդդոքսի, Պակսի, Զախարայի, Շայլոյի, Վիվյենի եւ Նոքսի հետ: Դատարանի որոշման համաձայն, այսուհետ Բրեդը կարող է տեսնել երեխաներին 4-ական ժամով՝ դպրոցական ուսուցման ժամանակ եւ 12-ական ժամով՝ արձակուրդների ժամանակ: Վերջնական փաստաթղթերը, որոնք կօգնեն կարգավորել այս հանդիպումները դեռ ստորագրված չեն, սակայն հանգուցալուծումը շատ մոտ է: հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 21-ին: Դատարանը նաեւ արգելել Էնջիին կարդալ երեխաների նամակներն ուղղված նրանց հոր ը եւ հակառակը, ինչն էլ դերասանուհուն հիստերիայի է հասցրել, եւ հիմա նա բոլոր հնարավոր եղանակներով փորձում է ազդել երեխաների վրա:

 

 

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE