«Մեր սիրելի ու անփոխարինելի շուտ առողջացիր ու վերադարձիր տուն». Անուշիկ Ալավերդյանի հուզիչ գրառումը հոր մասին

16:04   16 օգոստոսի, 2018

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր Instagram-ի էջում հաճախ է ներկայացնում գեղեցիկ կադրեր, սելֆիներ, կիսվում է քնքուշ դստեր լուսանկարներով:

Միկրոբլոգի իր էջում Անուշիկ Ալավերդյանն այսօր նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա իր հոր հետ է: Անուշիկը հուզիչ գրառում է կատարել նրա մասին՝ գրելով. «Մենք լիարժեք երջանիկ կլինենք այն ժամանակ, երբ մեր ծնողները լինեն առողջ ու մեր կողքին: Մեր սիրելի ու անփոխարինելի հայրիկ, պապիկ, մեր ուժ, շուտ առողջացիր ու վերադարձիր տուն: Քո թոռնիկները ու մենք քեզ շատ ենք կարոտել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին, շնորհավորելով սիրելիին ամուսնության 4-րդ տարեդարձի առթիվ, տեղադրել էր մի ջերմ լուսանկար, որն, իսկապես, ժպիտ էր առաջացնում: «Գիտես չէ՞, թե որքան եմ քեզ սիրում… Happy 4 Anniversary»,-մեկնաբանել էր լուսանկարը երգչուհին:



© NEWS.am STYLE