Քայլի Ջենների սիրելին 800 դոլար է հատկացրել երկրպագուին՝ մոր հուղարկավորման համար

23:07   16 օգոստոսի, 2018

Քայլի Ջենների բոյֆրենդ ռեփեր Թրեւիս Սքոթը 800 դոլար է փոխանցել իր երկրպագուին, որպեսզի վերջինս հոգա իր մայրիկի հուղարկավորման ծախսերը: Այդ մասին հայտնում է TMZ-ին: Ռեփերը վերջերս է թողարկել իր նոր ալբոմը՝ Astroworld-ը, որի շապիկն, ի դեպ, զարդարված է Հայաստանի դրոշով:



Ռեփերը Twitter–ում հայտարարել էր, որ իր երկրպագուներն, ովքեր կուղարկեն նոր ալբոմի երգերից տողեր, հնարավորություն կունենան գումար ստանալ ինչ-որ վեհ գործունեության համար: Երկրպագուներից մեկը՝ Փիթեր Վալդիզը, ռեփերին հայտնել էր, որ մոր հուղարկավորման համար ֆինանսական միջոցները չեն բավարարում: Թրեւիսը ձեռք է մեկնել հավատարիմ երկրպագուին:



Փիթերի մայրը մահացել է ուղեղի բարդ ախտահարման պատճառով:

Տղան իր շնորհակալությունն է հայտնել ռեփերին՝ գրելով. «Իմանալ, որ ինչ-որ մի տեղ կա մեկը, ով օգնում է դժվար պահին, մեզ համար շատ մեծ նշանակություն ունի: Մեր ընտանիքը երախտապարտ է Սքոթին ուշադության համար»:



© NEWS.am STYLE